Karevorinfo  Իրադարձություններ  660

Ինչու են անտեսվում Փաշինյանի հրապարակային հորդորները. ինչ է սպասվում Հայկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:50 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Ինչու են անտեսվում Փաշինյանի հրապարակային հորդորները. ինչ է սպասվում Հայկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տեսնում եմ, որ հակադիմակային արշավ է սկսվել»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտահոգություններից ուղիղ չորս օր անց նրա թիմակից, պարբերաբար աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում հայտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանի ափին «փարթիի» էր մասնակցում՝ առանց դիմակի: Թե ինչու էր քաղաքական ղեկավարի խոսքն անտեսել ու համավարակի այս ծանր օրերին գիշերային փարթիի մասնակցել՝ պատգամավորը որևէ բացատրություն չներկայացրեց:

Այնուհանդերձ՝ բարձրացված աղմուկից հետո ներողություն խնդրեց հանրությունից, պարետատնից և քաղաքական թիմից: Իշխանական խմբակցության պատգամավորի մասնակցությամբ կազմակերպված երեկույթից հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ չի պահպանված սոցիալական հեռավորությունը, մասնակիցները չեն կրում դիմակներ, ավելին՝ օգտագործում են նարգիլե, որն այս օրերին համաճարակաբանները խստիվ արգելում են:

Այս դեպքից հետո շատերը հիշեցին Հայկ Սարգսյանի՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» վերառությամբ տեսանյութը, որտեղ նա կոչ էր անում պահպանել այն կանոնները, որոնք ինքն անտեսել է նախօրեին:

Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեկույթի կադրերի հրապարակումից հետո զուգահեռներ տարվեցին նաև Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի աղմկահարույց դրվագի հետ: Հարց հնչեց՝ արդյո՞ք իշխանական պատգամավորին քաղաքական թիմը կզրկի մանդատից, ինչպես Արտակ Դավթյանին պաշտոնանակ արեցին արտակարգ դրության օրերին առանց համապատասխան կանոնների պահպանման որդու հարսանիքն անելու համար:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ այս դեպքում նման հետևանք չի լինի, քանի որ Փաշինյանը յուրայիններին խնայում է:

Երեկ կեսգիշերին մոտ, երբ 5-ամսյա սահմանափակումների մեջ ապրող հանրությունը դեռ չէր ավարտել Հայկ Սարգսյանի աղմկահարույց խնջույքի քննարկումը, Ֆեյսբուքում տարածվեցին Գառնու տաճարի մոտ նկարահանված մեկ այլ բազմամարդ միջոցառման կադրեր։ «Հիմա էլ Գառնու տաճարի մոտ է փարթի»,- հայտնեցին մի շարք լրատվամիջոցներ։ Քիչ անց, սակայն, պարզվեց, որ Գառնու տաճարի տարածքում ոչ թե «փարթի» է կազմակերպել, այլ ֆիլմ է նկարահանվում։

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնեցին՝ նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Տարածված հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում հակահամաճարակային կանոնների պահպանման մասին: Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ տարածքում մի քանի տասնյակից ավելի մարդ կա, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն և շատերը չեն կրում պաշտպանիչ դիմակներ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կորոնավիրուսը փոխանցվելիս հաշվի է առնում՝ տարածքում ֆիլմ է նկարահանվում, թե՞ «փարթի» է անցկացվում:

Ոչ մի վայրկյան առանց դիմակի՝ տանը, դրսում, թե գարաժում․ այս մոտեցման ջատագով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, սակայն, կոնկրետ ֆիլմի նկարահանման դեպքում բացառություն անելուն դեմ չէ։ Նա կարծում է, որ մշակութային գործիչները չեն կարող ոչինչ չանել և սպասել, որ համավարակն անցնի:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, սակայն, որևէ տարբերություն չի տեսնում: Ըստ նրա՝ վարակը փոխանցվելիս ոչ մի հանգամանք հաշվի չի առնում:

Արդյո՞ք Գառնու տաճարի տարածքում ֆիլմի նկարահանումներին մասնակցող բոլոր անձինք հանձնել էին կորոնավիրուսն ախտորոշող թեստեր։ Factor TV-ի այս հարցին «Ապրիլ» ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանը հետևյալ կերպ արձագանքեց․ «Ձեր տանը, որ ամեն օր ինչ-որ հյուր է գալիս, թեստ անցնում՝ նոր է հյուր գալի՞ս: Ես հարկ չեմ համարում այդ հարցին պատասխանել, ինձ զանգ է գալիս, պետք է պատասխանեմ»:

Այնուհանդերձ, Դիաննա Ավետիսյանը վստահեցրեց, որ ներկաներից դիմակ չկրած անձիք վարչական տույժի են ենթարկվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ֆիլմի նկարահանման ժամանակ հակահամաճարակային կանոնները խախտելու համար տուգանվել է 19 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից էլ նշեցին, որ արդեն իսկ կոչ են արել քաղաքացիներին չկազմակեպել և չմասնակցել որևէ բազմամարդ միջոցառման:

Ի դեպ, քաղաքացիների շրջանում դիմակ կրելու մշակույթ ձևավորելու համար Կառավարությունը բավականին մեծ միջոցներ է ծախսում: Օրինակ՝ փողոցներում առկա «Կրիր դիմակ, Փրկիր կյանքեր» պաստառների համար գործադիրը վճարել է շուրջ 15 միլիոն դրամ: Սրան զուգահեռ, սակայն, անհասկանալի է իշխանության որոշ ներկայացուցիչների պահվածքը:

Երեկ ֆեյսբուքում տարածվեց ևս մեկ լուսանկար, որտեղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետները, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը՝ տասը հոգով փոքրիկ նավակում են, չեն պահում սոցիալական հեռավորությունը և չեն կրում պաշտպանիչ դիմակներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան