Karevorinfo  Իրադարձություններ  259

Լիբանանն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու համար

20:15 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Լիբանանն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու համար

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Վարչապետն այս հայտարարությունն արել է այսօր՝ Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում:

«Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի միջոցով հերթական անգամ անտեսեց Լիբանանի ինքնիշխանությունը և խախտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որով 2006 թվականի հակամարտությունից հետո հրադադար էր հաստատվել լիբանանա-իսրայելական սահմանին։ Կոչ եմ անում առաջիկա օրերին զգոն լինել՝ հաշվի առնելով սահմանին իրավիճակի սրման հավանականությունը»,- ասել է Դիաբը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարել էին, որ Լիբանան-Իսրայել սահմանի մոտակայքում շիաների «Հըզբալլահ» կազմակերպության զինյալները հարձակման փորձ են արել: Նրանց հաղորդմամբ՝ կազմակերպության անդամները ռազմական մեքենայի են հարվածել Շեբայի վիճելի տարածքում: Իր հերթին, «Հըզբալլահ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք այդ տարածքում չեն մասնակցել բախումների և բաց կռիվների։