Karevorinfo  Իրադարձություններ  119

Շիրակում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել․ մարզի 32 բնակիչ է բուժվում Գյումրու ինֆեկցիոնում

19:15 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Շիրակում  կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել․ մարզի 32 բնակիչ է բուժվում  Գյումրու ինֆեկցիոնում

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։ Նշենք, որ վերջին շրջանում Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում է նկատվում, վարակի տարածման  նոր օջախներ չկան։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7․287 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5․933 նմուշառման հետազոտություն։

Հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։
Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի, նրանցից 242-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից մինչ օրս առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 452 բնակիչ։

49 հիվանդներ տեղափոխվել են և բուժվում են մայրաքաղաքում։ Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 35 դեպք: