Karevorinfo  Իրադարձություններ  257

Արմավիրի բնակչուհին 850.000 դրամի դիմաց նորածնին պետք է հանձներ երևանցի մի տղամարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:20 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Արմավիրի բնակչուհին 850.000 դրամի դիմաց նորածնին պետք է հանձներ երևանցի մի տղամարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ պայմանավորվածության՝ ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։ Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ:

Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։