Karevorinfo  Իրադարձություններ  237

ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ դեսպանի հետ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

17:50 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ դեսպանի հետ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: