Karevorinfo  Իրադարձություններ  523

Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց երկու օրով նրան թույլատրել լքել սահմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց երկու օրով նրան թույլատրել լքել սահմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց երկու օրով Խաչատուրովին թույլատրել լքել Հայաստանի սահմանը, գնալ Վրաստան, որը նրա ծննդավայրն է։ Պաշտպանը նշեց, որ Վրաստանում են գտնվում Խաչատուրովի հարազատների շիրիմները, և նա ցանկանում է երկու օրով գնալ։

Փաստաբանն ասաց՝ կարող են այնպիսի օրեր ընտրել, որոնք չեն խոչընդոտի դատական նիստերի ընթացքին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ քանի դեռ վերադարձի խոչընդոտի ռիսկերը հստակեցված չեն, անհրաժեշտ է սպասել, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի, նոր հարցը քննության առնել։ Յուրի Խաչատուրովն ասաց, որ ինքը երկու օրով է գնալ-գալու՝ «մնալու տեղ էլ չունի»։

Դատավորն ասաց, որ ՀՀ վերադառնալուց հետո ինքնամեկուսացման պահանջը կատարելուց դեպքում դատական նիստերը կարող են ձգձգվել, դրանից ելնելով՝ այս պահին նպատակահարմար չի գտնում Խաչատուրովին թույլատրել երկրի սահմանը լքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան