Karevorinfo  Իրադարձություններ  287

Կարևոր է, որ Վրաստանում ընտրություններն անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ․ Գախարիա-Պոմպեո հեռախոսազրույցը

13:00 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Կարևոր է, որ Վրաստանում ընտրություններն անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ․ Գախարիա-Պոմպեո հեռախոսազրույցը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Գիորգի Գախարիան պետքարտուղարի հետ քննարկել է  Վրաստան-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խարտիայի՝ Վաշինգտոնում ծրագրված լիագումար նիստը, որը հետաձգվել է քովիդ-19-ի պատճառով, հաղորդում է aliq.ge-ն:

Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետը և ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել են երկրի գլխավոր մարտահրավերների՝ օկուպացիայի և օկուպացված տարածքներում գոյություն ունեցող ծանր իրավիճակի, տարածաշրջանի և ընդհանրապես, Եվրաատլանտյան անվտանգության մեջ Սև ծովի անվտանգության դերի մասին, ինչպես նաև անդրադարձել Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Վրաստանի մասնակցությանն ու հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններին:

Պոմպեոյի խոսքով՝ կարևոր է, որ 2020 թվականի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ: