Karevorinfo  Իրադարձություններ  176

Զոհրաբ Մնացականյանն ԱՄԷ-ի գործընկերոջ հետ տարածաշրջանային և միջազգային հրատապության հարցեր է քննարկել

12:45 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Զոհրաբ Մնացականյանն ԱՄԷ-ի գործընկերոջ հետ տարածաշրջանային և միջազգային հրատապության հարցեր է քննարկել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 27-ին  հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։

Նախարարները շոշափեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները: