Karevorinfo  Իրադարձություններ  293

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի պաշտոնակցի հետ

10:35 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի պաշտոնակցի հետ

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի ու գործընկերոջը ներկայացրել այդ անչությամբ ՀՀ մոտեցումները: