Karevorinfo  Իրադարձություններ  622

«Սա ժողովրդի թիկունքում արված ընտրություն է». ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ դժգոհությունների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:50 երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
«Սա ժողովրդի թիկունքում արված ընտրություն է». ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ դժգոհությունների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պարտավորվում եմ ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունն ու ապաքաղաքականությունը»։ Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի այս խոսքերը համոզիչ չեն թվացել ընդդիմադիր դաշտի և քաղաքացիական հասարակության մի մասի համար։

Հիշեցնենք՝ Կառավարությունը հուլիսի 22-ի նիստում միաձայն որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել բարձր դատարանի դատավորի պաշտոնում: Վահրամ Ավետիսյանը, լինելով պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը, հանրության լայն շրջանակների համար անհայտ անձ էր: Սակայն, իրավապաշտպանները հիշեցրին, որ նա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։

Հայ Ազգային կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ Դավիթ Ավետիսյանը, ում որդուն հեղափոխական կառավարությունն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածու, հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Հենց Դավիթ Ավետիսյանի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահության տարիներին անփոփոխ են մնացել նախկին քաղբանտարկյալ, ներկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։

Արմեն Խաչատրյանն այստեղ շահերի բախում է տեսնում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բարձր դատարանի անդամի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայրը Մարտի 1-ի գործով կայացրել է բազմաթիվ վճիռներ, որոնք, ըստ նրա, հանցագործություն են արդարադատության դեմ: Արմեն Խաչատրյանը չի ցանկանում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ԱԺ-ն հաստատի Ավետիսյանի թեկնածությունը։

Նա հույս ունի, որ կառավարությունն ու խորհրդարանի իշխող մեծամասնությունը հաշվի կառնեն քաղհասարակության դիրքորոշումը: 2008-2016 թվականներին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Ավետիսյանի որդուն ՍԴ գործուղելու Կառավարության որոշումն առաջացրել է նաև 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդների և քաղբանտարկյալների դժգոհությունը: Նրանք՝ շուրջ 60 հոգի, հայտարարություն են տարածել ընդգծելով, որ Դավիթ Ավետիսյանն անօրինական վճիռներ է կայացրել, մասնակից է եղել Սերժ Սագսյանի իշխանության ապօրինություններին և կառավարությանն առաջարկել են հրաժարվել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունից:

Արմեն Խաչատրյանն ասում է, որ սահմանադրական մարմինները՝ կառավարությունը, նախագահի աշխատակազմը և դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուների ընտրության հարցում պետք է առավել ուշադիր լինեն: Խաչատրյանը պնդում է․ հանրության մոտ կասկածների տեղ չթողնելու համար Վահրամ Ավետսիյանը պետք է հրապարակավ ասի, թե ինչ գնահատական է տալիս հոր՝ նախկինում կայացրած վճիռներին:

Վահրամ Ավետիսյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոր կայացրած խնդրահահարույց վճիռների հետ կապված դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է նա վերաբերվում իր առաջադրման շուրջ առկա դժգոհություններին, սակայն Վահրամ Ավետիսյանի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Խորհրդարանական իշխող թիմի ներկայացուցիչները, որոնց քվեարկությունից է կախված՝ արդյոք կառավարության առաջադրած թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը, կդառնա ՍԴ դատավոր, ևս առայժմ որևէ դիրքորոշում չեն հայտնում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե իր դիրքորոշումը գաղտնի քվեարկությամբ է արտահայտելու: Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և քաղբանտարկյալների հայտարարության մեջ առկա մտահոգություններին, նշել է, որ Վահրամ Ավետիսյանն առնչություն չի ունեցել Դավիթ Ավետիսյանի կայացրած որոշումների հետ: Լիլիթ Մակունցն այլ հարցերի չի պատասխանել: Առաջարկել է սպասել խմբակցության և դատավորի թեկնածուի հանդիպմանը, որը կայանալու է առաջիկայում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ավետիսյանի թեկնածության առաջադրման հարցում այլ խնդիր է մատնանշում։ Նա տարակուում է, թե ինչու է կառավարությունը ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունը գաղտնի իրականացրել: Իրավապաշտպանը նկատում է․ ընտրության չափորոշիչները բոլորին պետք է հասանելի լինեին։

Թե ինչու կառավարությունը թափանցիկ չի գործել, իրավապաշտպանը նախընտրում է լսել հենց գործադիր մարմնի դիրքորոշումը: Արթուր Սաքունցը միաժամանակ բաց և թափանցիկ կառավարման նահանջ է արձանագրում: Արթուր Սաքունցը, անդրադառնալով կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանին ընդգծում է, որ պետք է նաև հանրության համար պարզ լինի, թե թեկնածուն ինչ կապ է ունեցել նախկին իշխանության հետ: Իրավապաշտպանն արձանագրում է․ Վահրամ Ավետիսյանն ամբիոնի վարիչ է եղել մի բուհում, որի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր:

Թե կառավարող ուժն ինչպե՞ս կարձագանքի քաղհասարակության և առանձին կուսակցությունների հնչեցրած մտահոգություններին կամ արդյո՞ք կարձագանքի, պարզ կլինի կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան