Karevorinfo  Իրադարձություններ  339

Հորդանանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել՝ Հայաստանին զինամթերք վաճառելու տեղեկությունների առնչությամբ

21:45 երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Հորդանանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել՝ Հայաստանին զինամթերք վաճառելու տեղեկությունների առնչությամբ

Ադրբեջանում Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Գոշեհին երկրի Արտաքին գործերի նախարարություն են կանչել՝ Հայաստան զենք մատակարարելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հորդանանի դեսպանի հետ զրուցել է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը: Նա նշել է, որ հանրությունը դժգոհությամբ է ընդունել Հորդանանի կողմից Հայաստանին զենք վաճառելու նորությունը։

Հորդանանի դեսպանն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը: Նա նշել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը, խոստանում է ջանքեր գործադրել՝ հարցը կարգավորելու համար։

Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ լուրեր էին տարածել Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան ականանետեր մատակարարելու մասին: Հարցի առնչությամբ նաև Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչն էր երկրի ԱԳՆ կանչվել: