Karevorinfo  Իրադարձություններ  138

Հնդկաստանի արևելքում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

20:15 երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Հնդկաստանի արևելքում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Նախորդ օրվա ընթացքում ջրհեղեղներից Հնդկաստանի արևելքում և հյուսիս-արևելքում մահացածների թիվն ավելացել է 10-ով՝ հասնելով 110-ի: Այս մասին հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հյուսիս-արևելյան Ասամի նահանգում մուսոնային անձրևների հետևանքով Բրահմապուտրա գետի վարարման պատճառով մեկ օրում զոհվել է երեք բնակիչ: Հուլիսի սկզբից ի վեր այնտեղ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 103-ի, իսկ տուժածների թիվը՝ 2,5 միլիոնի՝ ներառելով 2265 գյուղական բնակավայրեր նահանգի 33 շրջաններից 23-ում:

Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են և պատսպարվել 457 ժամանակավոր ճամբարներում:

Բիհարի արևելյան նահանգում Գանգեսի վարարումները շարունակվում է: Անցած 24 ժամվա ընթացքում ջրհեղեղների հետևանքով այնտեղ 7 բնակիչ է զոհվել: Հուլիսին Բիհարում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1,5 միլիոնի:

Հնդկական օդուժի ուղղաթիռները մարդասիրական օգնություն են ցուցաբերում նահանգի տուժած շրջանների բնակիչներին: