Karevorinfo  Համացանց  208

Մեր հակահարվածները շատ լավ են ընտրված, Բաքուն կվախենա շատ մեծ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:00 հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.
                                  Մեր հակահարվածները շատ լավ են ընտրված, Բաքուն կվախենա շատ մեծ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ

– Պարո՛ն Սաֆրաստյան, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից ի վեր, փոփոխական լարվածությամբ մարտական գործողություններ են ընթանում։ Ձեր կանխատեսումներով՝ մինչև ո՞ւր, ի՞նչ կետի կհասնի այն։

– Այս լարվածությունն արդյունք է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների իրականացման, և այդ ագրեսիվությունը, որ ցուցաբերում է Ադրբեջանը վերջին շրջանում, ես կարծում եմ՝ կշարունակվի դեռ որոշ ժամանակ։ Բայց երկրորդ հանգամանքը՝ շատ կարևոր է, որ երբ ստանում են ուժեղ հակահարված, նրանց ագրեսիվությունը մի քիչ սահմանափակվում է։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր հակահարվածները լինեն կետային և հզոր։ Եվ դա կկանգնեցնի ադրբեջանցիների հետագա ավելի ագրեսիվ քայլերը։ Այնպես որ ես կարծում եմ՝ սա երկար չի տևի, որովհետև մենք տեսնում ենք, մեր Զինված ուժերի հարվածները և՛ շատ հուժկու են, և՛ շատ ճիշտ թիրախավորված՝ խփում են նրանց թույլ զինված կետերին, այլ ոչ թե խաղաղ բնակչությանը, ինչպես իրենք են անում։ Կարծում եմ՝ սա զսպող դեր կխաղա և մի քանի օրից իրավիճակը կհանդարտվի։

– Ադրբեջանում նաև ներքին ցնցումներ են։ ԱԳ նախարար փոխվեց՝ Մամեդյարովը հեռացավ պաշտոնից։ Ձեր կարծիքով, այս ներքաղաքական իրադրությունից հանրության ուշադրությունը շեղելու համար հնարավո՞ր է՝ Բաքուն փորձի նաև այլ կետերում նման լարվածություն ստեղծել։

– Կարող է փորձել, կարող է նման գայթակղության տրվել։ Բայց ուզում եմ կրկնել, որ մեր հակահարվածները շատ լավ են ընտրված, և նրանք դա հասկանում են։ Այնպես որ՝ նրանք կվախենան շատ մեծ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել։

– Արցախում սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այդպես էլ կմնա՞, թե՞ այնտեղ նույնպես սրացումներ սպասել։

– Միշտ պետք է պատրաստ լինել։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այստեղ մենակ չի գործում, այլ իր գործողությունները պլանավորում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հետ։ Եվ ինչ կմտածեն այդ երկու ագրեսիվ պետությունները՝ դժվար կարող ենք կանխատեսել։ Դրա համար պետք է պատրաստ լինել բոլոր ուղղություններում հուժկու հակահարվածներ տալուն։

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Բաքուն լարվածություն հրահրեց հենց հայ-ադրբեջանական սահմանին։

– Գիտեք՝ նրանց գործողությունները, իմ կարծիքով, նպատակ ունեին փորձելու Հայաստանի վճռականությունը, և այս մի քանի օրվա ընթացքում նման հակահարվածներ ստացան։ Դրա համար եմ համոզված, որ երկար չի տևի այս լարվածությունը։ Ադրբեջանը կսանձի իր այդ ագրեսիվությունը, որովհետև մեր Զինված ուժերի հարվածները հասնում են տեղ։

– Վստահություն հայտնեցիք, որ Թուրքիայի զինուժի ղեկավարության հետ է համաձայնեցված գործողություններ իրականացնում Բաքուն։ Անկարայի հայտարարություններն էլ, չնայած այդ երկիրը ԵԱՀԿ ՄԽ անդամ է, խիստ միակողմանի են, ադրբեջանամետ։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան հայտարարություններով կբավարարվի՞, թե՞ նաև գործողություններով կաջակցի «կրտսեր եղբորը»։

– Արդեն իսկ աջակցում է։ Ինչպես ասացի՝ Թուրքիան աջակցում է ռազմական պլանավորման բնագավառում, աջակցում է զենք-զինամթերք փոխանցելով, մասնագետների ուղարկելով։ Այնպես որ՝ սա միայն հռետորաբանության մակարդակով չէ, այլ ռեալ իր հնարավորություններով մասնակցում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության իրականացմանը։ Եվ սա պատահական չէ, որովհետև ինքը՝ Թուրքիան է ագրեսիվ վերջին մի քանի տարիներին։

– Թուրքիան իր մտերիմ դաշնակցին սատարող հայտարարություններով է հանդես գալիս, իսկ ՀԱՊՆ-ն, որի անդամ է Հայաստանը, Ադրբեջանը՝ ոչ, Երևանին ու Բաքվին նույն հարթության վրա դնող հայտարարություն է անում։ Ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել ՀԱՊԿ-ի այս վարքագիծը։

– ՀԱՊԿ-ն այնպիսի կազմակերպություն է, որը դեռ նոր է կազմավորվում և չունի իր հիմնական գաղափարական կորիզը, որը պետք է կազմված լինի արժեքների ընդհանրությունից։ Դեռևս նման բան չկա։ Այդ պատճառով ՀԱՊԿ-ը հիմա ոչ թե իրական ռազմաքաղաքական դաշինք է, այլ ստեղծման պրոցեսում գտնվող կազմակերպություն։ Այնպես որ՝ ես ՀԱՊԿ-ից առանձնապես իրական օգնություն չեմ սպասում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան