Karevorinfo  Համացանց  167

Մարդիկ, որոնք դիրքեր չեն գնալու, թաքնվում են «հայրենասիրություն» բառի հետևում, այսօր մեր զինվորից բացի՝ թող ուրիշ մեկն իրեն երկրի տեր չզգա. Դավիթ Ամալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

00:00 չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.
                                  Մարդիկ, որոնք դիրքեր չեն գնալու, թաքնվում են «հայրենասիրություն» բառի հետևում, այսօր մեր զինվորից բացի՝ թող ուրիշ մեկն իրեն երկրի տեր չզգա. Դավիթ Ամալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանն է:  Նա շեշտում է՝ համաճարակի և սահմանին տիրող լարված դրության պայմաններում մենք պետք է ավելի միաբան լինենք և զերծ մնանք ատելություն մթնոլորտ ձևավորելուց:

-Պարո՛ն Ամալյան, այս օրերին, երբ մի կողմից երկիրը համաճարակային դրության մեջ է, մյուս կողմից՝ լարված է դրությունը հայ-ադրբեջանական  սահմանին, քաղաքական որոշ ուժեր համախմբվելու փոխարեն հանդես  են գալիս պառակտիչ հայտարարություններով: Ի՞նչ եք կարծում՝ նմանատիպ իրավիճակներում ինչպե՞ս պետք է իրենց դրսևորեն քաղաքական  ուժերը, իսկ հանրությո՞ւնը:

-Նմանատիպ վիճակներում միևնույն է, մենք համախմբվում ենք. ոչ մի բան չի կարող այդ համախմբումը թուլացնել: Ուղղակի ես լարված եմ, որ եթե ինչ -որ բան սկսվի, ատելության մթնոլորտի պայմաններում է սկսվելու…Ինքս լավատես եմ և հուսով եմ, որ սա լուրջ բան չի դառնա, բայց եթե դառնա, մենք, ցավոք, համախմբվում ենք հենց նմանատիպ պահերին: Իսկ մինչև այդ, մտե՛ք սոցցանցեր և տեսե՛ք՝ ինչ է կատարվում: Մեկին իր կարծիքը գրելու համար ինչ ասես՝ չեն ասում, ուստի ինքս իմ կարծիքները գրում եմ ենթատեքստերով. հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ ջհանդամը հասկանա: Ամեն դեպքում, այսօր միասնական  լինելուց բացի՝ քաղաքական  հետաքրքրություն մենք չպետք է ունենանք:

-Այս օրերին մտավորականի խոսքը կարող է ուղղորդող, համախբող նշանակություն ունենալ: Այդպիսի ծանրակշիռ խոսք այսօր հնչու՞մ է, դրա կարիքը տեսնու՞մ եք:

Դրա կարիքը միշտ էլ կա: Իմ խիղճը հանգիստ է, որովհետև ես ոչ մի անգամ ինձ մտավորականի տեղ չեմ դրել: Ինձ համար մտավորականի  նշաձողը շատ բարձր է, և ես ինձ երբեք այդ դերում չեմ տեսել: Մտավորականի խոսքի կարիք, իհարկե, կա: Բայց այսօր  մեր զինվորներից  բացի՝ ոչ ոք  մտավորական և երկրի տեր չէ, որովհետև  սահմանին կանգնած զինվորը դառնում է և՛ երկրի տերը, և՛ մտավորականը. թող ուրիշ մեկն իրեն երկրի տեր չզգա՝ անկախ պաշտոնի բարձրությունից և մտավորական չզգա՝ անկախ գրած գործից, նվագածից, նկարած կտավից: Մտավորականը արվեստագետը չէ, ուրիշ արժեք է՝ մտածող, ցավացող մարդն է՝ երկրի, մարդկության համար:

-Իսկ արվեստագետներն ինչու՞ են մի կողմ քաշվել, Ձեր նշած  ատելության մթնոլո՞րտն է պատճառը:

-Այսօր, ցավոք, բաց դաշտում արվեստ գոյություն չունի: Արվեստը  միայն այն չէ, որ մեկը երգ է գրում, մյուսը մի բան է նկարում: Արվեստը մարդկային արժեքն է, իսկ այսօր  մարդկային արժեքների ոտնահարման միտումը շատ է մեծացել, արվեստի պակաս շատ է զգացվում: Պետք չէ բարձրաձայնել  այդ արժեքների, օրինակ՝ հայրենասիրության մասին: «Հայրենասիրություն» բառը չեմ սիրում, ասում են՝ հայրենասիրությունը տականքի վերջին հանգրվանն է, ես էլ ասում եմ՝ ճորտերի թաքստոցն է, վախկոտների թաքնվելու վայրը: Մարդիկ, որոնք դիրքեր չեն գնալու, թաքնվում են «հայրենասիրություն» բառի հետևում: Ոչ մի «հայրենասեր» զոհված ընկեր ես չունեմ: Հայրենիքն իրենք  սիրում են այնպես, ինչպես հորը, մորը, երեխային, ընտանիքը: Առանձին հայրենասեր լինելը պոպուլիզմ է:

-Մի փոքր էլ կորոնավիրուսից խոսենք: Կառավարության որոշմամբ՝  ևս մեկ ամսով երկարաձգվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս ֆոնին հանրության տարբեր շրջանակներից, օրինակ՝  հանդիսավարների, մասսայական միջոցառումների կազմակերպիչների կողմից  հնչում են դժգոհություններ առ այն, որ իրենք արդեն չորրորդ ամիսն է՝ գործազուրկ են, և ստիպված կլինեն գոյատևելու համար լքել երկիրը: Մյուս կողմից էլ Հայաստանում  մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածների  թիվը շարունակում է եռանիշ մնալ: Կառավարության քայլերն այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում:

Ինքս  աշխատանքի բերումով այս շրջանում խնդիրներ ունեմ, բայց չեմ սիրում տրտնջալ: Թեպետ տուն եմ վաճառում, որպեսզի պարտքերից ազատվեմ, հասկանում եմ համավարակի լրջությունը, ամեն դեպքում, ինչ ասեն՝ սուս-փուս անում եմ: Դիմակ կրել ինքս չեմ սիրում, բայց կրում եմ մի կերպ: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝  երգողն ինչով կարող է ավելի վտանգավոր լինել, քան չերգողը: Երգողը բեմի վրա է,  բեմին ամենամոտ հանդիսատեսն էլ 7-8 մետր հեռավորության վրա է  նստած, իսկ դա ապահով հեռավորություն է, բայց եթե որոշվել է  փակել (նկատի ունի՝ ակումբները-հեղ.), ինքս որոշմանը ենթարկվում եմ: Այս պահին  սահմանի լարվածությամբ պայմանավորված՝  անկախ ամեն ինչից ներքին բոլոր ընդվզումներին դեմ եմ: Բացի սահմանը՝ ուրիշ ավելի կարևոր բան չունենք:

-ԱՀԿն  պնդում է, որ աշխարհը սխալ ուղղություն է բռնել կորոնավիրուսի դեմ պայքարում և իրավիճակն ավելի է վատանալու: Ի՞նչ եք կարծում՝  կարանտինային խիստ ռեժիմի անցնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրա՞ստ է դրան:

-Ես չգիտեմ, Հայաստանը թող պատրաստ լինի առաջիկա դժվարությունները հաղթահարելու: Իհարկե,  ֆինանսական, բարոյահոգեբանական վիճակը այդ հարցում մեծ նշանակություն ունի, բայց մեր առաջին  ամենակարևոր զենքը միասնությունն է: Լավ, իրար մի սիրեք, բայց մի էլ ատեք: Բակում հայհոյելու հնարավորություն չունեցողները անցել են սոցցանցերում հայհոյելուն, այդ ատելության վերջը շատ ավելի վատ է լինելու: Եթե մի փոքր գոնե այս ատելությունից ազատվենք, կորոնավիրուսին  էլ կարող ենք դիմադրել, Աստված չանի՝ հնարավոր պատերազմին էլ: Մի բան էլ կա՝ հակառակորդին  հաղթելու լավագույն զենքը նրան պանիկայի մատնելն է: Եթե մենք պանիկայից զերծ մնանք, չնայած կորուստներին՝  հաղթող կլինենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան