Karevorinfo  Համացանց  433

Ծառուկյանը հետքայլ է կատարում․ Փաշինյանին ասում է՝ վարչապետ դառնալ չեմ ուզում, սովորական մտահոգ տղա եմ․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:00 ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
                                  Ծառուկյանը հետքայլ է կատարում․ Փաշինյանին ասում է՝ վարչապետ դառնալ չեմ ուզում, սովորական մտահոգ տղա եմ․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ տեսակոնֆերանսում հայտարարել է, որ ծանրաբեռնված է հանդիպումներով տարբեր շրջանակների հետ՝ և՛ քաղաքական շրջանակների, և՛ կարծիք ձևավորողների։ Նա Սերժ Սարգսյանի հետ էլ էր հանդիպել։ Ըստ Ձեզ, Վանեցյան, Ծառուկյան, ՀՅԴ միավորման ու Քոչարյանի միջև համագործակցություն հնարավո՞ր է։

-Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հուսահատված է, որ ինքը դատական եղանակով կհասնի արդարադատության և Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները փակել են նրա մոտ հույսերը։ Փաստաբանները անգամ հետ վերցրին Քոչարյանի դիմումը ՍԴ-ից, թեև առաջին Ատյանի դատարանի դիմումի հիման վրա է հարցը քննվելու։ Ռոբերտ Քոչարյանի թիմի պահվածքը ցույց է տալիս, որ հույսները կտրել են սահմանադրական հեղաշրջման ռևերսի կոնցեպցիայից, որով Հրայր Թովմասյանն ու իր ընկերները պետք է նրան օգնեին փակել գործը և շռնդալից մուտք գործել քաղաքականություն։ Այժմ Ռոբերտ Քոչարյանը շեշտը դրել է հենց այդ՝ քաղաքական գործունեության վրա, բացառապես՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու և հայտ ներկայացնելու պատրանքը ստեղծելու եղանակով։ Եվ սա միակ թողնված ուղին է։ Միակ ճանապարհը մնում է քաղաքականությունը կամ ինչպես ինքն էր ձևակերպել՝ իշխանափոխությունը փողոցում, որտեղ ինքը բազմաբևեռ պրոցեսում բևեռներից մեկն է լինելու։

-Ռոբերտ Քոչարյանի հավանական դաշնակիցների շրջանակը Ձեզ պա՞րզ է։

-Առաջին հերթին ես դա դիտարկում եմ ԲՀԿ-ին՝ ոչ միայն ունեցած ռեսուրսների առումով, այլ նաև հին, վաղեմի կապերի, և այսպես ասենք՝ առնչությունների առումով։ ԲՀԿ-ն, ըստ էության, ԱԺ-ի երկրորդ քաղաքական ուժն է, իշխանության մեջ չի մտնում, նրա հարաբերությունները սրվել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանին հենց պետք է փակուղու մեջ հայտնված Գագիկ Ծառուկյան, ոչ թե ազատության մեջ գտնվող Ծառուկյան, որովհետև Ծառուկյանի փակուղիները՝ նրա դեմ հարուցված քրեական գործերը, նրան նույնպես, ըստ Քոչարյանի հաշվարկի, պետք է դրդեն գտնել ընդհանուր գործընկերներ, որոնց համար թիրախը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը և հեղափոխությունը։ Եվ խնդիր կա շահագրգռված դարձնել նրան, որ տեղի ունենա Քոչարյանի՝ փողոցում իշխանափոխությունը, և դրա արդյունքում իրենք խուսափեն քրեական հետապնդումներից և պատասխանատվությունից։

-Քոչարյանը նշում է՝ համախմբվելու հույսերը մեծ են, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի գնահատականը իրավիճակին նույնն է։ Այսօր երկրի պրոբլեմը և պրոբլեմների հեղինակը կառավարության շենքում է, և սա է, որ կարող է միավորել բոլորին։ Փաշինյանի դեմ միավորում է ակնարկում։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Այսինքն՝ նա պատկերացնում է ոչ թե ընդդեմ Կառավարության, այլ ընդդեմ Փաշինյանի։ Եվ սա իր վաղեմի և չիրականացած բանաձևն  է, որբ բոլորը համախմբվում են՝ մերժելով մեկ ուժին, և գալիս են ընդհանուր հայտարարի։ Բայց ինչպես նկատեցինք, Ռոբերտ Քոչարյանին և մյուս ուժերին, ովքեր հույսը դրել էին դրա վրա, խորը հիասթափություն էր սպասվում, որովհետև իշխանության վարկանիշը առանձնապես չի իջնում այնքան, որ տեղի ունենա խորհրդարանից դուրս գտնվող իր գործընկերների հեղինակության աճ, որպեսզի նրանք կարողանան փոխարինել։

-Կառավարության 100 տոկոսը փոխելու մտադրություն ունեցած Գագիկ Ծառուկյանն այսօր մեղմ գույներով հայտարարություն է տարածել, թե դա ընդամենը մտահոգ մարդու ելույթ էր, իր ասածը միասնական լինելն է, խելք խելքի տալ՝ վիճակից դուրս գալը, պետք է վերջ տալ թշնամանքին, անգրագետ պաշտոնյաներին է պետք փոխել, իսկ ինքը կփորձի ներդրումներ բերել, իշխանության օգնությունը պետք չէ, մենակ թե չխանգարեն։ Ավարտվե՞ց իշխանություն փոխելու պայքարը՝ դեռ չսկսված։

-Դե մինչև Ռոբերտ Քոչարյանը հույս կդնի, որ այլ միավորներ կմիանան իրեն, ամենաառանցքային և կարևորագույն խաղացողը, ըստ էության, հետքայլ է կատարում՝ իր դեմս Գագիկ Ծառուկյանի։ Ես քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Գագիկ Ծառուկյանի կենսագրությունն ունեցող մեկը չի կարող ազատ շարժումներ անել քաղաքական դաշտում, ոչ միայն նախահեղափոխական Հայաստանում, որտեղ նրան Խադարկովսկի կդարձնեին, այլ նաև հետհեղափոխական Հայաստանում, որովհետև որևէ մեկը ինդուլգենցիա չի շնորհել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանի ռիսկերը հետհեղափոխական Հայաստանում այլ են։ Նրա նկատմամբ մեղադրանքի հարուցմանը հաջորդեցին հասարակության ծափահարությունները՝ մեծավմասամբ, որովհետև այդ ինդուլգենցիան չի տվել ո՛չ հասարակությունը, ո՛չ Փաշինյանը։

-Եվ հետաքրքիր է, թե ինչ դիրքավորում է ինքն իր համար պատկերացնում Ծառուկյանը «Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։ Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, կօգտագործեր Ծառուկյանի կարողությունները զարգացման համար»։ Սա գործարքի առաջա՞րկ է իշխանությանը։

-Գագիկ Ծառուկյանն իր տեքստով ասում է՝ պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես այլևս չեմ ուզում դառնալ վարչապետ, փոխարինել քեզ, ես ընդամենը սովորական մտահոգ տղա եմ, բայց ես ուզում եմ իմ դերը գտնել այս հասարակության մեջ և առաջարկում եմ այն դերը, որը ես կատարել եմ ՀՀԿ-ի իշխանության տարիներին։ Այսինքն՝ սոցիալական բուֆերի կամ լարվածություն մեղմողի դերը։ Իսկ ո՞րն է այդ լարվածություն մեղմողի դերը՝ մինչընտրական շրջանում՝ տանել, ով որ աղքատ է, բարեգործություն անել, թող ինքս ինձ փիար անեմ՝ որպես լավ բարեգործ տղա, բայց ինքը առաջարկում է այն մոդելը, որ ինքն առաջարկել է ՀՀԿ-ին և ընդունվել է։ Ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի այդ առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան