Karevorinfo  Համացանց  579

«Ով մեզ խանգարում է, նա էլ կօգնի»․ կորոնավիրուսն ու արտակարգ դրության ընթացքում Աժ ընդունած օրենքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:30 երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.
                                  «Ով մեզ խանգարում է, նա էլ կօգնի»․ կորոնավիրուսն ու  արտակարգ դրության ընթացքում  Աժ  ընդունած օրենքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի ժամկետները երկարացվել են արդեն երեք անգամ: Հուլիս 13-ին կլրանա հերթական ժամկետը և առայժմ պարզ չէ, արդյոք կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրությունը, թե՝ ոչ։

Իսկ մինչ այդ արդեն տևական ժամանակ է՝ ընդդիմությունը և որոշ իրավապաշտպաններ քննադատում են կառավարությանը՝ հայտարարելով, թե երկրում արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է հավաքների ազատությունը և հանրությունն ու քաղաքական ուժերը, ըստ էության, զրկված են բողոքի ցույցեր իրականացնելու իրավունքից, իշխանությունը մեկը մյուսի հետևից, ընդ որում, առանց բավարար հանրային քննարկումների, ընդունում է կարևորագույն օրենքներ։

Փորձենք վերհիշել, թե կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող և համընդհանուր ջանքերը բացառապես համավարակի հաղթահարմանն ուղղելու կոչեր անող իշխանություններն այս ընթացքում ինչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել և կյանքի կոչել՝ արտակարգ դրության պայմաններում ակտիվորեն առաջ տանելով սեփական քաղաքական օրակարգը։

Այսպես, դեռևս մարտի 25-ին 83 կողմ, 29 դեմ ձայնով Ազգային ժողովի կողմից ընդունվեցին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները։ Այդքան երկար սպասված և քննարկված վեթինգի գործընթացը, փաստորեն, հանգեց ընդամենը նրան, որ փոփոխություններով կուսումնասիրվի դատավորների միայն 2017 թվականից ձեռք բերած գույքն ու եկամուտը:

Հիշեցնենք, սակայն, քաղաքական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի մակարդակով այլ խոստումներ էր տալիս: 2019 թվականի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման ակցիային զուգահեռ կառավարությունում դատաիրավական համակարգի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի: Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Վարչապետի խոստմանը հակառակ, ՄԻԵԴ որոշումներով ակնհայտ անօրինական վճիռներ կայացրած դատավորները կմնան իրենց տեղերում, կոռումպացված և հանրության վստահությունը չունեցող դատավորներն այդպես էլ հրաժարական չեն տա, իսկ դատավորների քաղաքական կապերի, ծագումնաբանության, քրեական ենթամշակույթին հարելու մասին քաղաքացիներն այդպես էլ ոչինչ չեն իմանա։

Նոր օրենսդրությունը դատական համակարգը մաքրելու խոստացվածից քիչ գործիքներ է նախատեսում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ միայն 2017 թվականից հետո արձանագրված գործարքներն ու եկամուտները։ Բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։ Իշխանությունները հայտնեցին, թե շանս են տալիս, որ դատավորները փոխվեն. «Մենք ոչ թե գերանդին առնում և հնձում ենք ամեն ինչ և ամենուր, մենք նաև համակարգերին շանս ենք տալիս խնդիրները լուծելու։ Եթե ամեն ինչ գնում է այսպես, մենք իրոք անկախ դատական համակարգ ենք ունենում, որի անկախության վրա ոչ ոք չի կասկածի»:

Մարտի 25-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև «Հասարակական կազմակերպությունների մասին« օրենքում կատարված փոփոխությունները: Նոր օրենսդրությամբ երկրում գործող բոլոր ՀԿ-ների համար հաշվետվության ներկայացման պահանջ է սահմանվում՝ անկախ նրանից, ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե՝ ոչ։

Նախորդ օրենքով՝ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ դրվում էր միայն այն դեպքում, երբ ՀԿ-ն ֆինանսավորվում էր պետական միջոցներով։ Նոր օրենքով ՀԿ-ները պարտավոր են հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց կատարած ծրագրերը, տարեկան դրամական և գույքային մուտքի ամփոփ տվյալները, որոնք նախկինում չեն ներկայացվել հարկային մարմնին։ Հաշվետվության մեջ ՀԿ-ները նշելու են կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները, տարեկան մուտքերի ընդհանուր գումարը, օգտագործված դրամական միջոցները, գույքը և այլն։ Հաշվետվություն չներկայացրած ՀԿ-ները կտուգանվեն մինչև երկու հարյուր հազար դրամով: «Սա ապսուրդ է: Միայն ավտորիտար պետությունների տրամաբանության մեջ է, երբ մարդու կամ միավորումների անձնական կյանքի մեջ միջամտելը: Միջամտում են ամբողջովին վերահսկելի դարձնելու համար»,- նկատում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Արտակարգ դրություն հայտարարելուց ուղիղ մեկ ամիս անց՝ ապրիլի 15-ին, խորհրդարանը քննարկեց և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այս օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել նվազագույնը 50 մլն դրամ արժեք ունեցող գույքը, որի սեփականատերը չի կարողանում հիմնավորել, թե այն ինչ օրինական միջոցներով է ձեռք բերել: Սա այն քիչ դեպքերից էր, երբ օրենքի ընդունմանը կողմ էին խորհրդարանական երեք ուժերը, իսկ ահա Ազգային ժողովի պատերից դուրս դժգոհությունների պակաս չկար։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի քննարկման և ընդունման շրջանում ենթադրյալ վտանգների մասին ահազանգեցին հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև անձինք, որոնք փոխկապակցված են, օրինակ, Մոնումենտի բարձունքում շքեղ դղյակներ ունեցողների հետ: Հանրության համար գաղտնիք չէ, թե ովքեր են Մոնումենտի առանձնատների սեփականատերերը: Նրանք հիմնականում նախկին նախարարներ են, պատգամավորներ, քաղաքապետներ, մարզպետներ և հանրությունը չի ստացել մշտապես բոլորին հուզող հարցի պատասխանը, թե ինչպես էր հնարավոր պետական պաշտոնյայի աշխատավարձով նման դղյակ ձեռք բերել: Այժմ ակնկալվում է, որ այս հարցերի պատասխանները հնչելու են: «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Ապօրինի ունեցվածքը ձեռքներից առնելու ենք: Տներն ու դղյակները ձեռքներից առնելու ենք: Թող հիստերաներ անեն, ինչքան ուզում են ուտեչկաներ տան, ձև չունեն»,- այս առնչությամբ ասել էր ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն էր: Այն առավել հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը կոնվենցիային դեմ լինելը հիմնավորում էին նրանով, որ այն պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, հակադարձում էին՝ նշելով, որ կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը: «Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշող շահարկողները, լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց։ Ո՞ւր էիք, ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։ Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին և ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է՝ հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից։ Իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ Քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլև ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Սահմանադրական հանրաքվեի անհնարինության արդյունքում որոշվեց ՍԴ շուրջ իրավիճակը հանգուցալուծել Ազգային ժողովի միջոցով: Հունիսի 3-ին խորհրդարանը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն էր կատարվում: Նախագծով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը քննելու նաև արտահերթ նիստերում: ԱԺ գործող կանոնակարգով` այդ ընտրությունը կարող էր լինել միայն հերթական նիստերին: Խորհրդարանը հունիսի 3-ին փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրեց քվեարկության և ընդունեց 81 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ: Իսկ ահա հունիսի 22-ին խորհրդարանը քննարկեց և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս օրենսդրական փոփոխություններով պաշտոնանկ էին արվում Սահմանադրական դատարանի երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը: Նրանք այն դատավորներն են, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է: Իսկ ահա բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը փոփոխությունների արդյունքում դառնում է ՍԴ շարքային անդամ: Նա կպաշտոնավարի մինչև 6 տարի:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին նիստը: Սահմանադրական փոփոխությունները ընդունվեցին Ազգային ժողովի 89 պատգամավորների կողմ քվեարկությամբ, որոնց թվում էր նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նախկին իշխանությունները և այլ ընդդիմադիր ուժեր այս փոփոխությունները որակեցին որպես սահմանադրական կարգի տապալում: Սահմանադրական փոփոխությունների ընդունումից 8 օր անց՝ հունիսի 30-ին խորհրդրանն արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին: Այս երեք առանցքային փոփոխություններով իշխանությունները, փաստորեն, լուծեցին կարևոր քաղաքական խնդիր՝ ձերբազատվելով ՍԴ անցանկալի կազմից և հատկապես՝ նախագահ Հրայր Թովմասյանից, ում ընտրությունն այդ պաշտոնում իշխանությունը համարում է կեղծիքով իրականացված։

Նկատենք, որ այս հանգուցալուծումն իրականացավ հակառակ ճամբարի ոչ պակաս ակտիվ հակաքայլերի ֆոնին․ հունիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի գործով հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչին հաջորդելու էր Սահմանադրական դատարանում Քոչարյանի գործի Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննումը։ Այս հարցով նիստը, հիշեցնենք, նշանակված է հուլիսի 7-ին։

Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված առավել աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններից էր գույքահարկի բարձրացում նախատեսող փոփոխությունը հարկային օրենսգրքում, որն ամբողջությամբ և կրկին արտահերթ նիստում Ազգային ժողովն ընդունեց հունիսի 25-ին։

Այդպիսով՝ 2021 թվականի հունվարի 1-ից սահմանվում են գույքահարկի նոր շեմեր ու դրույքաչափեր, որոնք աստիճանաբար աճելու են մինչև 2026 թվականը: Օրենքով վերացվում է անշարժ գույքի համար սահմանված երեք միլիոն դրամ չհարկվող շեմը: Կառավարությունը հարկային բեռի ավելացումն արդարացրել էր նրանով, որ եթե բնակչությունը հավակնում է ունենալ ավելի բարվոք համայնքային միջավայր՝ սկսած ճանապարհաշինությունից մինչև կանաչապատում, վերելակային տնտեսություն, աղբահանություն և այլն, ապա այլ տարբերակ չկա, քան համայանքներին ավել գումար վճարելը: Որպես հիմնավորում նշվում էր նաև այն, որ մեծահարուստները շքեղ առանձնատների համար նախատեսվածից քիչ գույքահարկ են վճարում: Գույքահարկի բարձրացումը հանրային աղմուկի պատճառ դարձավ: Հասարակական և մշակութային մի շարք գործիչներ նախաձեռնեցին «բնիկ Երևանցի» ֆլեշմոբը՝ բողոքելով, որ օրենքի կիրարկման դեպքում շատերը ստիպված են լինելու վաճառել իրենց ժառանգած տները և տեղափոխվել ծայրամասերում ապրելու: Ի պատասխան հնչած տարատեսակ քննադատությունների՝ իշխանության ներկայացուցիչներից հնչեց արդարացում, որ գուցե կար նաև հաղորդակցության և հանրությանը ճիշտ իրազեկելու խնդիր, որի դեպքում աղմուկն այդքան մեծ չէր լինի։ Այս փաստարկին ի պատասխան հնչեց հակափաստարկ՝ իսկ արդյոք ավելի ճիշտ չէր լինի, որ հանրության համար կարևոր նշանակություն ունեցող օրենքներն արտահերթ նիստերում և միաձայն քվեարկություններով անցկացնելու փոխարեն, իշխանություններն այս փուլում իրենց բոլոր ռեսուրսները կենտրոնացնեին կորոնավիրուսի դեմ պայքարի և մարդկանց սոցիալական բեռը թեթևացնելու ուղիների փնտրտուքի վրա, իսկ նման վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունները որոշ ժամանակով հետաձգեին և ընդունեին այն ժամանակ, երբ հնարավոր կլիներ իրականացնել պատշաճ հանրային քննարկումներ՝ առանց արտակարգ դրության ռեժիմով պատրադրված սահմանափակումների։

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան