Karevorinfo  Համացանց  368

Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կորոնավիրուսի դեպքերի հարցով քննիչ հանձնաժողով են ձևավորում. իշխող ուժը կխոչընդոտի՞, թե ոչ

21:00 հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
                                  Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը կորոնավիրուսի դեպքերի հարցով քննիչ հանձնաժողով են ձևավորում. իշխող ուժը կխոչընդոտի՞, թե ոչ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեսբուքյան էջում տեղեկացրեց, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, սակայն եթե ԱԺ նիստում իշխող մեծամասնությունը դեմ քվեարկի հանձնաժողովի կազմին՝ այն չի գործի։

«Չենք դիտարկել նման սցենար, որովհետև չեմ կարծում, որ նման կարևոր հարցը փորձ կարվի անգամ տապալելու։ Իշխող ուժից կարող եք դա հարցնել։ Այսինքն, իմ տեսակետը հարցին՝ իշխող ուժը կտապալի՞, թե ոչ հանձնաժողովի կազմի հարցով քվեարկությունը, ես կարծում եմ՝ չի տապալի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Այն, որ քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է ԼՀԿ-ից լինի, դա բացարձակ նախապայման չի եղել։ Factor.am-ի հետ զրույցում հավատացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իրենք ասել են՝ Դուք դեմ չե՞ք լինի, եթե հանձնաժողովի նախագահը լինի ԼՀԿ-ից՝ մենք ասել ենք, որ բացարձակ դեմ չենք լինի։ Չի եղել որևէ նախապայման՝ ԼՀԿ մեր գործընկերների կողմից։ Այսօր ես և Էդմոն Մարուքյանն ամբողջացրինք ստորագրությունները, և աշխատանքը պատշաճ կարգով կստանա իր ընթացքը»,- մանրամասնեց Զոհրաբյանը։

Դիտարկմանը, թե իշխող ուժն ԱԺ նիստում կարող է չհաստատել քննիչ հանձնաժողովի կազմը, այդ հարցը քննարկվե՞լ է՝ Զոհրաբյանն ասաց. «Բացարձակ չենք բացառում, որովհետև արդեն նման նախադեպ եղել է, երբ իշխող մեծամասնությունը չքվեարկեց և հանձնաժողովի կազմը չհաստատվեց։ Եթե իշխող մեծամասնությունը գնա այդ քայլին, կնշանակի, որ իրենք իսկապես թաքցնելու բան ունեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերի արդյունավետության հետ կապված։ Բայց, միևնույն է, վաղ թե ուշ, նման հանձնաժողով ստեղծվելու է՝ կլինի այս, թե հաջորդ խորհրդարանում»։

Սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը դեռևս որոշում չունի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքին միանալու հարցում, քանի որ քննարկում չի եղել։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց իշխող ուժի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Կարող եմ ասել, որ նախևառաջ զավեշտալի եմ համարում քննիչ հանձնաժողով ստեղծելու այս քայլը, որովհետև նույն «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում էր դիմել Սահմանադրական դատարան և հարցազրույցներ էր տալիս առ այն, որ պետք է օրինակ հավաքների ազատությունը չսահմանափակվի պարետատան որոշմամբ, որ մարդիկ հավաքներ կարողանան անցկացնել, իրենց բողոքի ձայնը հնչեցնեն։ Այնինչ իրենց գործընկերներն առաջին իսկ հավաքից հետո գրեթե ամբողջովին վարակվեցին, և մենք այսօր գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Ընդ որում, նա շատ կարճ ժամանակ է եղել այդ հավաքներին։ Կրկին զավեշտ է, որ մյուս ուժի՝ ԲՀԿ-ի պատգամավորն իր օրենսդիր աշխատանքը, պարտականությունները չի կատարում այն պատճառով, որ համաճարակի օրոք դիմակ չկրի՝ հիմա փորձելու է ինչ-որ հարցեր տալ, թե արդյոք համաճարակի հետ կապված ամեն ինչ արվե՞լ է»,- նշեց Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավորը պատճառաբանում էր առողջական խնդիրների առկայությունը՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Դա հեքիաթ է։ Այդ ո՞նց եղավ՝ ամբողջ հանրապետությունում մի Պետրոսյան Գևորգ առողջական խնդիր ունի՞, որ դիմակով չի կարողանում շնչել։ 80 տարեկան կանայք կարողանում են շնչել, ինքը չի՞ կարողանում։ Այդ ո՞նց է այդպես ստացվում։ Կարծում եմ՝ մի առողջական խնդրի մասին կարելի է խոսել, ֆիզիկական առողջությանը չվերաբերող խնդիրների մասին կարելի է խոսել»։

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ինքն անձամբ հարցեր ունի ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին՝ կապված կորոնավիրուսի ժամանակահատվածում իրենց գործունեության հետ, ինչն իրենք փորձում են օգտագործել քաղաքական նպատակարմարության համար։

Մերի Մարտիրոսյան