Karevorinfo  Համացանց  822

ԲՀԿ-ի 25 պատգամավորներին կմիանան ԼՀԿ-ի ստորագրությունները և դիմումը մուտք կարվի ՍԴ․ Գևորգ Գորգիսյան

14:00 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
                                  ԲՀԿ-ի 25 պատգամավորներին կմիանան ԼՀԿ-ի ստորագրությունները և դիմումը մուտք կարվի ՍԴ․ Գևորգ Գորգիսյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած ու անկախ պատգամավոր դարձած Տիգրան Ուրիխանյանի այն  գրառմանը, թե «ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա», քանի որ ԼՀԿ-ն ոչինչ չարեց կանխելու համար քաղաքական մեծամասնության՝ ՀՀ սահմանադրությունը խախտելու քայլերը:

«ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր, նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։

Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։

Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»,- գրել է Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

««Լուսավորից Հայաստանից» հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նրանք ոչինչ չարեցին կանխելու համար։ Հիմա հարց՝ լա՞վ են արել, որ խախտել են, թե վատ են արել։ Պատասխան՝ Հայաստանի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պետք է արձանագրի, որ ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա։ Հարկ է ֆիքսել, որ բոլոր ժամանակներում հասարակության ընդդիմադիր հատվածին հուսախաբ արած ուժերն ու գործիչները միշտ սահուն հեռացել են քաղաքական ասպարեզից։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» այդպես էլ չստորագրեց նաև զինծառայողների սոցապ հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ձևաթղթի տակ»։

Հ. Գ.  Հստակեցնելու համար, թե երբ են պատրաստվում ԼՀԿ-ից միանալ ԲՀԿ-ի ստորագրություններին՝ կապ հաստատեցինք Գևորգ Գորգիսյանի հետ, որը պարզաբանեց՝ «Հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո, ինչպես և նախօրեին հայտարարել էինք»։