Ես, որպես տուժողի ներկայացուցիչ, պատրաստվում եմ քաղհայց ներկայացնել Քոչարյանի դեմ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:45 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Փաստաբան Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության դեմ առարկեց։ Նա նշեց, որ ինքը տուժողի ներկայացուցիչ է և պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ, և գույքը պետք է մնա կալանքի տակ, որպեսզի հնարավոր լինի նաև անհրաժեշտ գումարը բռնագանձել։ Մանրամասները՝ տեսանյութում։
371 | Իրադարձություններ

Կասյանի նախկին շուկայի վաճառողներին, որպես այլընտրանք, «Դալմայի» հարակից տարածքն է առաջարկվել
14:35 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Կասյանի գյուղմթերքի նախկին շուկայի վաճառողներին այլընտրանքային տարածք է առաջարկվել՝ անվճար հիմունքներով։ «Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համակգործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի հետ։ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ …
246 | Իրադարձություններ

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը
14:25 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։ Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, …
474 | Իրադարձություններ

Իրաքի Քուրդիստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետը
14:15 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարությունը որոշում է կայացրել 1 շաբաթով փակել Թուրքիայի հետ ցամաքային Իբրահիմ Հալիլ անցակետը, գրում է ermenihaber-ը։ Նշվում է, որ քաղաքացիների ելումուտի երկկողմանի սահմանափակման պատճառը Իրաքի Քուրդիստանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացումն է։ Ինքնավարության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ անցակետը բաց կմնա բեռնափոխադրումների համար։ Խստացվել …
131 | Իրադարձություններ

Մեզ հետ կապ չունի. Հայկ Մարությանը՝ Նորքի այգիների վաճառքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:00 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
140 | Իրադարձություններ



Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջադրելու մասին
13:30 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջադրելու մասին։ Դրանում, մասնավորապես, նշվում է․ «2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել …
127 | Իրադարձություններ

Խոշորացված երեք համայնքներ ավելի քան 172 մլն դրամի տեխնիկա կստանան
13:20 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: ՏԿԵՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շահառու հերթական համայնքներն են Սյունիքի մարզի Սիսիան, Վայոց Ձորի մարզի Արենի, Լոռու մարզի Ախթալա …
249 | Իրադարձություններ

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և 55 տերաբայթ տեղեկություն տանել․ Սամվել Մարտիրոսյան
13:10 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանական հաքերների հնարավոր հարձակման մասին։ «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության …
251 | Իրադարձություններ


Հիմա էլ եմ պայքարում Մաշտոցի պուրակի համար. Հայկ Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:45 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
210 | Իրադարձություններ

«Արաբկիր» ԲԿ-ում 2-ամյա երեխա է մահացել․ վայր էր ընկել շենքի 4-րդ հարկի պատուհանից
12:35 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել։ Factor.am-ի հետ զրույցում ԲԿ-ից հաստատեցին լուրը։ Նշենք, որ ավելի վաղ այդ մասին հայտնել էր shamshyan.com-ը։ Բուժկենտրոնից մեզ նաև տեղեկացրեցին, որ երեխան «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել հուլիսի 18-ին՝ Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են …
229 | Իրադարձություններ

Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպանի ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից
12:25 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանին ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչին հետ կանչելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից»,- …
206 | Իրադարձություններ

Վարդան Շախբազյանը միացել է «Նոա»-ին
12:15 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Վարդան Շախբազյանի հետ, տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Շախբազյանը նախկինում հանդես է եկել «Շիրակ»-ում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը։
217 | Իրադարձություններ

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում
12:05 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, …
138 | Իրադարձություններ

ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է ներկայացրել բուհերի ընդունելությանն առնչվող բողոքների կապակցությամբ
11:55 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք, ասվում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ «Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց …
217 | Իրադարձություններ

«Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը չեղարկվել է
11:30 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Օգոստոսի 6-ին նշանակված «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև ստուգողական հանդիպում չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտուի» մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության համաձայն՝ երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ են որոշել չեղարկել հանդիպումը։ Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։ Ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին …
118 | Իրադարձություններ

Մեկ գիշերում ապամոնտաժվել են Ամուլսարի պաշտպանների վագոն-տնակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:20 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Հայկական բնապահպանական ճակատ»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լիդիանի նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակներն ապամոնտաժել է՝ փոխարենը իրենցը տեղադրելով: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում: Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ …
248 | Իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել․ 6 մահ կա
11:10 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39․298 դեպք, որոնցից 30․372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7․930 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 168․164 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել …
146 | Իրադարձություններ